Logo

Գեորգի Հարությունյանը նշել է Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստին

20:41 / 26.09.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանն իր ակումբակից Էդուարդ Սպերցյանին համարում է ազգային թիմի լավագույն ֆուտբոլիստը։

«Իհարկե, շփվում եմ Հայաստանի հավաքականի թիմակիցներիս հետ, որոնք նույնպես խաղում են ՌՊԼ-ում։ Երբ մեկնում ենք հավաքականի ճամբար, միշտ շատ ժամանակ ենք անցկացնում միասին, շփվում ենք, պատմում, թե ինչպես են ակումբային գործերը: Կիսվում ենք տարբեր պատմություններով։ Իսկ թե ո՞վ է Հայաստանի հավաքականի լավագույն խաղացողը. իհարկե, Էդուարդ Սպերցյանը»,- Legalbet-ի հետ զրույցում նշել է 20-ամյա ֆուտբոլիստը։

Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, խփել 5 գոլ ու կատարել 2 ասիստ։ Transfermarkt-ը 20 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ