Logo

Գեորգի Հարությունյանը կարող է կարիերան շարունակել Հունգարիայում

13:15 / 02.01.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը կարող է կարիերան շարունակել Հունգարիայում։ Այդ մասին սոցցանցերում գրել է Fast Media-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Ըստ աղբյուրի` «Կրանսոդարի» ֆուտբոլիստը բանակցում է «Պուշկաշ Ակադեմիայի» հետ։

Հիշեցնենք` 20-ամյա ֆուտբոլիստը 2021-ից հանդես է գալիս «Կրասնոդարի» ակադեմիայում։ Նա ռուսական ակումբի հիմնական թիմում 20 խաղում 1 գոլ է խփել։ Հարությունյանը 2023 թ. մարտից հրավիրվում է Հայաստանի հավաքական և մասնակցել է 20 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա