Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը կարիերան կշարունակի «Պուշկաշ Ակադեմիայում», հայտնում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հունիսի 30-ը ներառյալ։
20-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» համակարգում էր 2021թ. հուլիսից։ Նա ակումբում հանդես է եկել տարբեր տարիքային թիմերում։ Հարությունյանը «Կրասնոդարի» հիմնական թիմում 20 խաղում 1 գոլ է խփել։
«Պուշկաշ Ակադեմիան» Հունգարիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է։ Սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակի գլխավորած թիմը 17 խաղում 35 միավոր է վաստակել։