Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը դժգոհ է «Կրասնոդարում» իր կարգավիճակից, հաղորդում է Armenie Football-ը։
19-ամյա ֆուտբոլիստին չի գոհացնում իր ստացած խաղաժամանակը ռուսական ակումբում։ Հարությունյանը դեմ չի լինի տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կունենա ավելի շատ խաղալու հնարավորություն։ Այս պահին նա առաջարկներ չունի։
Նախորդ մրցաշրջանի ընթացքում Գեորգի Հարությունյանի ծառայություններով հետաքրքրված էր իսպանական «Ռեալ Սոսյեդադը»։ «Կրասնոդարի» սանը Ռուսաստանի փոխչեմպիոնի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում ու դարձել մեկ գոլի հեղինակ։ 2023 թվականից պաշտպանը հրավիրվում է Հայաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է 13 խաղի։ Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։
🇦🇲
— Arménie Football (@ArmenieFootball) July 23, 2024
Le défenseur Georgy Harutyunyan 🇦🇲 est insatisfait de son temps de jeu et pourrait quitter Krasnodar 🇷🇺 cet été.
L’agence du joueur aimerait le faire signer dans un club où il pourra progresser.
Aucune offre pour le moment.
La Real Sociedad 🇪🇸 était intéressé l’été dernier. pic.twitter.com/XalhvofBSA


