Logo

Գեորգի Հարությունյանն ամբողջական հանդիպում անցկացրեց «Կրասնոդարի» կազմում

18:20 / 19.09.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում «Կրասնոդարը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին տանտերերը՝ 4-2։

«Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Դաշտի տերերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։

«Կրասնոդարն» ունի 5 միավոր և երրորդն է В խմբում։ Երկրորդ տողում գտնվող «Դինամոն» ևս վաստակել է 5 միավոր, խմբի առաջատար Մոսկվայի «Սպարտակն» ունի՝ 9, իսկ հետնապահ «Պարի Նիժնի Նովգորոդը»՝ 2 միավոր։

Ռուսաստանի գավաթ, 4-րդ տուր

D խումբ

«Կրասնոդար» – «Դինամո»՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 4-2)

Կադի Բորգես, 69 – Բիտելո, 21

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ