Logo

Գեորգի Հարությունյան. «Հավաքականում գտնվելն արդեն մեծ փորձ է» (տեսանյութ)

12:17 / 23.03.2023Վիդեո
null

Ռուսական «Կրասնոդարի» երիտասարդական թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին:

«Երբ իմացա Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին, առաջին միտքս այն էր, որ հուզվել պետք չէ: Գիտեմ, որ պետք է շատ աշխատեմ: Այստեղ գտնվելն արդեն մեծ փորձ է ինձ համար: Թիմում ինձ շատ լավ ընդունեցին: Բնակաբար, ճանաչում էի Էդուարդ Սպերցյանին: Մյուս ֆուտբոլիստների հետ դեռ շատ ժամանակ չեմ ունեցել շփվելուց, բայց կլրացնեմ այդ բացը: Գլխավոր մարզիչը շատ լավն է, միշտ մոտենում է և շփվում մեզ հետ: Ցանկացած մարզիչ ունի իր խաղաոճը: Ալեքսանդր Պետրակովի մոտեցումները նույնպես շատ լավն են:

Շատ եմ սիրում հայկական խոհանոցը, հատկապես՝ տոլման: Այստեղի սնունդն ավելի լավն է, քան Կրասնոդարինը:

Որքան մոտենում է խաղի օրը, այնքան հուզմունքն ավելանում է: Չես կարող շատ հանգիստ մոտենալ ազգային հավաքականի խաղին»,- 18-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին թուրքերի դեմ տնային հանդիպումով կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական փուլում, իսկ երեք օր անց ընկերական խաղում կընդունի Կիպրոսի թիմին:

Սպերցյանն ու Հարությունյանը միայն սկիզբն են․ Ինչպես է «Կրասնոդարը» դառնում Հայաստանի հավաքականի արտասահմանյան բազային թիմը

Ո՞վ է Հայաստանի հավաքականի 18-ամյա նորեկը (տեսանյութ, ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա