Logo

Գեորգի Հարությունյան. «Ազգային հավաքականը ներկայացնելը միշտ մեծ պատիվ է ինձ համար»

23:44 / 08.10.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու մասին:

«Իհարկե, ուրախ եմ, որ աստիճանաբար հիմնական խաղացող եմ դառնում Հայաստանի հավաքականում: Ազգային հավաքականը ներկայացնելը միշտ մեծ պատիվ է ինձ համար»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Legalbet-ը:

Գեորգի Հարությունյանը 2023թ. մարտին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է 16 հանդիպման: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել 5 հանդիպում, բոլորը՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։ Այս օրերին Գեորգի Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ