Logo

Մ23 ԱԱ. Գևորգ Թադևոսյանը չպահպանեց առավելությունը եզրափակիչում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
21:50 / 18.10.2022Ըմբշամարտ
Գևորգ Թադևոսյան

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ոսկե ու բրոնզե մեդալներին գումարեց նաև արծաթե մեդալ:

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) եզրափակիչում 4-7 հաշվով պարտվեց Հունգարիան ներկայացնող Իսթվան Տակաչին և արժանացավ արծաթե մեդալի: Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում հաղթում էր 4-0 հաշվով, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը:

Թադևոսյանը նախօրեին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել էր ղրղզ Ազատ Սալիդինովին, քառորդ եզրափակիչում առավելության էր հասել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգի նկատմամբ (4-0), իսկ կիսաեզրափակիչում գերազանցել էր ղազախ Մակսաթ Սայիլաուին (6-4):

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ:

Մրցումային նախավերջին օրը մեկնարկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից պայքարը կշարունակի միայն Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), որը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար և հոկտեմբերի 19-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բուլղարացի Իվո Իլիևի հետ: Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) պարտվել էին մեկնարկային փուլերում ու դուրս մնացել հետագա պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ