Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գևգեոզյանը արդյունավետ է մեկնարկել ֆուտբոլի Պերուի Կլաուսուրայում։
Երկրորդ տուրում «Սպորտ Բոյզը» սեփական խաղադաշտում 1։3 հաշվով պարտվել է 36-ամյա Գևգեոզյանի նախկին ակումբ «Ալյանսա Լիմային»։ 55-րդ րոպեին հայ հարձակվողը կրճատել է հաշիվը։
Կլաուսուրայի առաջին տուրում Մաուրո Գևգեոզյանը «Սպորտ Բոյզի» կազմում դուբլի հեղինակ էր դարձել «Կախամարկայի» դեմ հաղթական խաղում (3։0)։
Հիշեցնենք, որ Գևգեոզյանն այս տարի պերուական «Կարլոս Մանուչիից» է տեղափոխվել «Սպորտ Բոյզ»։ Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2 ընկերական հանդիպման է մասնակցել 2014 թվականին։


