Logo

Գերմանիայում մտադիր են արգելել ԱԹՍ-ների օգտագործումը Եվրո-2024-ի ընթացքում

20:35 / 26.03.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի դաշնային ոստիկանության արհմիությունը կոչ է անում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում երկրում արգելել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործումը։

Bild-ը գրում է, որ երկրի իշխանությունները կարծում են` ԱԹՍ-ները կարող են օգտագործվել ահաբեկչական նպատակներով։

Արհմիության ղեկավար Անդրեաս Ռոսկոպֆի խոսքով, անօդաչու թռչող սարքերն ամենամեծ ահաբեկչական վտանգն են ներկայացնում առաջիկա մրցաշարի համար։

«ԱԹՍ-ները մեծ խնդիր են դարձել։ Անհրաժեշտ է նման սարքերի կիրառելիության ​​համապետական արգելք սահմանել Եվրոպայի առաջնության ընթացքում, և այն պետք է գործի նաև մրցաշարի ավարտից նաև որոշ ժամանակ անց»,- Ռոսկոպֆի խոսքը մեջբերում է Bild-ը։

Ռոսկոպֆի առաջարկն աջակցում է ահաբեկչության և անօդաչու թռչող սարքերի փորձագետ, Դանուբի համալսարանի Կրեմսի միջազգային հետազոտությունների պրոֆեսոր Նիկոլաս Շտոկհամերը։ Նա կարծում է, որ իշխանությունները պետք է ուշադրություն սևեռեն այն հանգամանքին, որ յուրաքանչյուր անձ համացանցի միջոցով կարող է ազատ ձեռք բերել ցանկացած տեսակի անոդաչու թռչող սարք։

«Անցնող 10 տարիներին տարբեր ահաբեկչական նպատակներով օգտագործվել են ԱԹՍ-ներն, որոնք եղել են ինչպես «մահապարտ», այնպես էլ պայթուցիկ նյութեր տեղափոխող։ Այժմ բազմաթիվ տեխնոլոգիաներ բավական հասանելի են, ինչն էականորեն մեծացնում է այն ռիսկը, որ ահաբեկիչները կօգտվեն այդ մատչելի տարբերակից։ ԱԹՍ-ների օգտագործման հրահանգներն այժմ հասանելի են նաև համացանցում։ Վտանգն ավելի է մեծանում, եթե հանցագործները տիրապետեն ժամանակակից ԱԹՍ-ներին, որոնք կիրառվում են պատերազմների ժամանակ»,- նշել է Շտոկհամերը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Գերմանիայի 10 քաղաքներում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ