Logo

Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց բասկետբոլի աշխարհի չեմպիոն

19:40 / 10.09.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի Գերմանիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Ֆիլիպիններում անցկացված եզրափակիչում գերմանացիները 83-77 (23-26, 24-21, 22-10, 14-20) հաշվով հաղթեցին Սերբիայի հավաքականին:

Խաղում ամենաշատ միավորը վաստակեց «Լոս Անջելես Լեյքերսի» պաշտպան Դենիս Շրյոդերը (28 միավոր): Սերբիայից ամենաարդյունավետը «Պարտիզանի» պաշտպան Ալեքսա Ավրամովիչն էր, որը վաստակեց 21 միավոր:

Գերմանացիները հաղթանակով ավարտեցին բոլոր 8 հանդիպումները, իսկ սերբերը մինչև եզրափակիչը մեկ պարտություն էին կրել Իտալիայի հավաքականից:

Հիշեցնենք, որ երրորդ տեղի համար խաղում Կանադայի հավաքականը հաղթել էր ԱՄՆ-ի թիմին:

Մինչև այս Գերմանիայի հավաքականին հաջողվել էր նվաճել միայն բրոնզե մեդալ (2002 թվական): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա