Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարն ընդունող երկիր Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում մրցեց Բելգիայի թիմի հետ և պարտվեց 2-3 հաշվով:
Քյոլնում կայացած խաղում գերմանացիների կազմում գոլի հեղինակ դարձան Բրեմենի «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը և Մյունխենի «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին:
Հյուրերի գոլերը խփեցին Մադրիդի «Աթլետիկոյի» վինգեր Յանիկ-Ֆերեյրա Կարասկոն, Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:
Նախորդ անգամ Բելգիայի հավաքականը գերմանացիներին հաղթել էր 69 տարի առաջ։
Ընկերական հանդիպում
Գերմանիա - Բելգիա՝ 2-3 (տեսանյութ)
Նիկլաս Ֆյուլկրուգ, 44 (11մ), Սերժ Գնաբրի, 87 - Յանիկ Կարասկո, 6, Ռոմելու Լուկակու, 9, Կևին Դե Բրույնե, 78