Գերմանիայի հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել ԱՄՄ-ում՝ մարտական ոչ-ոքի խաղալով մեքսիկացիների հետ։
Բունդեսթիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը։
Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում գերմանացիները 3-1 հաշվով հաղթել էին ամերիկացիներին։
Ընկերական հանդիպում
Մեքսիկա – Գերմանիա՝ 2-2 (տեսանյութ)
Ուրիել Անտունա, 37, Էրիկ Սանչես, 47 – Անտոնիո Ռյուդիգեր, 25, Նիկլաս Ֆուլկրուգ, 51