Logo

Գերմանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստը

21:53 / 12.12.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ճանաչվել է Գերմանիայի ազգային հավաքականի 2024 թ. լավագույն ֆուտբոլիստ։

Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 56 տոկոսը և առաջ անցել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցից (38 տոկոս) ու Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցից (6)։

Մուսիալան Բունդեսթիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր նաև 2022 թվականին։ Նա անցնող տարում Գերմանիայի հավաքականում 13 խաղում խփել է 5 գոլ, կատարել 5 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա