Logo

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի նոր թեկնածու կա

00:31 / 14.09.2023Ֆուտբոլ
null

Ռուդի Ֆյոլերը չի գլխավորի Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ի ժամանակ:

Գերմանացին կվերադառնա հավաքականի մարզական տնօրենի իր պաշտոնին, գրում է լրագրող Քրիստիան Ֆալկը:

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն այս պահին բանակցություններ է վարում Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ:

Հաղորդվում է նաև, որ գլխավոր մարզչի թեկնածուների թվում ավելացել է նաև հոլանդացի մասնագետ Լուի Վան Գալի անունը: 72-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը եղել է Նիդեռլանդների հավաքականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա