Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը Գերմանիայի հավաքականին չի օգնի Եվրո-2024-ի բացման խաղին։
Sky Sports-ը հայտնում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի օրգանիզմում ախտորոշվել է կոկորդի տոնզիլիտ։ Պավլովիչը հուսով է, որ հնարավորինս արագ կառողջանա և Բունդեսմանշաֆթին կօգնի մյուս խաղերում։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը մեկնարկելու է հունիսի 14-ին։ Գերմանիայի հավաքականը մրցաշարի տանտերն է և բացման խաղում մրցելու է Շոտլանդիայի թիմի դեմ։


