Logo

Գերմանիայի գավաթ. Ռանոսը կրկին բացակայում էր, «Բորուսիաները», «Լայպցիգն» ու այլ ակումբներ 1/8 եզրափակիչում են

01:49 / 29.10.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը 3-1 առավելության հասավ Բունդեսլիգա 2-ը ներկայացնող «Կառսլրուհեի» դեմ խաղում։ Տանտերերի հայտացուցակից չորրորդ հանդիպումն անընդմեջ բացակայում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

«Լայպցիգը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ երրորդ լիգայում հանդես եկող «Էներգիի» դեմ խաղում։

1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև «Հոլշտայն Քիլը», «Հերտան», «Համբուրգը», «Բոխումը», «Զանկտ Պաուլին»։

Գերմանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Այնտրախտ» - «Բորուսիա Դորտմունդ»` 1-1 (11-մենտրանոցներով` 2-4) (տեսանյութ)

Անգսար Կնաուֆ, 7 - Յուլիան Բրանդտ, 48

«Էներգի» - «Լայպցիգ»` 1-4 (տեսանյութ)

Յոհան Բակայոկո, 13, Քրիստոֆ Բաումգարտներ, 28, 37, Էզեկիել Բանզուզի, 49 - Էրիկ Էնգելհարդտ, 86

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Կառլսրուհե»` 3-1 (տեսանյութ)

Սյուտո Մատինո, 3, Նիկո Էլվեդի, 51, Հարիս Տաբակովիչ, 89 - Ֆաբիան Շլոյզեներ, 59

«Վոլֆսբուրգ» - «Հոլշտայն Քիլ»` 0-1 (տեսանյութ)

Ալեքսանդր Բեռնարդսոն, 42 (11մ)

Հեռացում` Ջենսոն Զիլտ, 36 («Վոլֆսբուրգ»)

«Հերտա» - «Էլֆեսբերգ»` 3-0 (տեսանյութ)

Միքայել Կյուիզանս, 15, Սեբաստիան Գրոնինգ, 58, Յոն Դագուր Տորստեյնսոն, 90+4 (11մ)

Հեռացում` Լուկաս Պինքերտ, 90+3 («Էլֆեսբերգ»)

«Հայդենհայմ» - «Համբուրգ»` 0-1 (տեսանյութ)

Ռոբերտ Գլատցել, 83 (11մ)

Հեռացում` Թիմ Սիրսլեբեն, 44 («Հայդենհայմ»)

«Աուգսբուրգ» - «Բոխում»` 0-1 (տեսանյութ)

Գերիտ Հոլթման, 39

«Զանկտ Պաուլի» - «Հոֆենհայմ»` 2-2 (11-մետրանոցներով` 8-7) (տեսանյութ)

Հաուկե Վալ, 1, Մատիաշ Պերեյրա Վալե, 120+2 - Գրիշա Պրոմել, 47, Անդրեյ Կրամարիչ, 107 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ