Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին» և դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը։
Գերմանիայի գործող գավաթակրի գոլերը խփեցին գերմանացի պաշտպան Բենյամին Հենրիքսը, կիսապաշտպաններ, իսպանացի Դանի Օլմոն, հունգարացի Դոմինիկ Սոբոսլայը (դուբլ) և ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն:
Եզրափակիչում «Լայպցիգը» կմրցի «Շտուտգարտ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում «Լայպցիգը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր «Ֆրայբուրգին»:
Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Ֆրայբուրգ» - «Լայպցիգ»՝ 1-5 (տեսանյութ)
Միխայել Գրեգորիչ, 75 - Դանի Օլմո, 13, Բենյամին Հենրիքս, 14, Դոմինիկ Սոբոսլայ, 37, 90+7 (11մ), Քրիստոֆեր Նկունկու, 45+1
Հեռացում՝ Յոշկո Գվարդիոլ, 58 («Լայպցիգ»)