Logo

Գերմանիայի գավաթ. 3-րդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբը 10 տարի անց կիսաեզրափակիչում է

01:46 / 26.02.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող Բիլեֆելդի «Արմինիան» սեփական դաշտում 2-1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» դեմ խաղում։

«Արմինիան» 10 տարի անց դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Ակումբը նախորդ անգամ մրցաշարի այդ փուլ հասել էր 2015 թվականին։

Կիսաեզրափակիչում են նաև «Շտուտգարտն» ու Լևերկուզենի «Բայերը»։ Քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում կհանդիպեն «Լայպցիգն» ու «Վոլֆսբուրգը»։

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Արմինիա» - «Վերդեր»` 2-1 (տեսանյութ)

Մարիուս Վորլ, 35, Խուլիան Մալատինի, 41 (ինքնագոլ) - Օլիվեր Բերկ, 56

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա