Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Զանկտ Պաուլիին»։
Տանտերերից 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
«Բորուսիան» ավարտեց մրցելույթը, իսկ «Զանկտ Պաուլին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Պայքարը շարունակում է նաև «Հերտան», որը 6-1 հաշվով հաղթեց «Կայզերսլաուտեռնին»։
Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Զանկտ Պաուլի»` 1-2 (տեսանյութ)
Հարիս Տաբակովիչ, 56 - Մարտիյն Կարս, 43, Լուիս Օպի, 83
«Հերտա» - «Կայզերսլաուտեռն»` 6-1 (տեսանյութ)
Լուկա Շուլեր, 5, 60, Մարտեն Վինկլեր, 20, Քենեթ Այխհորն, 31, Դավիդ Կովնացկի, 75, Մորիս Քրատենմախեր, 80 - Մարլոն Ռիտեր, 45+2


