Logo

Գերմանիայի գավաթ. «Բայերը» պայքարից դուրս թողեց 10 ֆուտբոլիստով խաղացող «Բավարիային»

01:42 / 04.12.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում մրցաշարի գործող հաղթող Լևերկուզենի «Բայերը» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 1-0 հաշվով պարտության մատնեց «Բավարիային»։

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփեց նիգերիացի վինգեր Նաթան Տելան։

«Բավարիան» 17-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կարիերայում առաջին կարմիր քարտն էր ստացել 38-ամյա գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը։

Քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բավարիա» - «Բայեր»` 0-1

Նաթան Տելա, 69

Հեռացում` Մանուել Նոյեր, 17 («Բավարիա)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա