Logo

Գերմանիայի գավաթ. «Բայերը» գոլառատ խաղում հաղթեց «Շտուտգարտին»

01:46 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» սեփական մարզադաշտում մրցեց «Շտուտգարտի» դեմ։

Գոլառատ պայքարում անցած խաղում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ` դուրս գալով կիսաեզրափակիչ։

Լևերկուզենյան ակումբին հաղթանակ պարգևեց Ջոնաթան Տահի` 90-րդ րոպեին խփած գոլը։

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաուտերն» ու Դյուսելդորֆի «Ֆորտունան»։ Կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։

Գերմանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Բայեր» - «Շտուտգարտ»` 3-2

Ռոբերտ Անդրիխ, 50, Ամին Ադլի, 66, Ջոնաթան Տահ, 90 - Վալդեմար Անտոն, 11, Քրիս Ֆյուրիխ, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ