Logo

Գերմանիայի գավաթ. «Բայերն» ու «Շտուտգարտը» քառորդ եզրափակիչում են, Դորտմունդի «Բորուսիան» լքում է պայքարը

11:20 / 07.12.2023Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ընդունեց «Պադերբորնին» և հաղթանակի հասավ 3-1 հաշվով:

Տանտերերից գոլով աչքի ընկան Վիկտոր Բոնիֆասեն, Էզեկել Պալասիոսը և Պատրիկ Շիկը: Հյուրերի միակ գոլը խփեց Սեբաստյան Կլաասը: 

«Բայերը» բոլոր մրցաշարերում անպարտելիության շարքը հասցրեց 24 խաղի: 

«Շտուտգարտն» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և հաղթանակի հասավ 2-0 հաշվով: Գոլով աչքի ընկան Սերու Գիրասին ու Սիլասը:

«Շտուտգարտը» պաշտոնական խաղերում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ «Բորուսիան» սայթաքեց երկրորդ խաղն անընդմեջ:

Քառորդ եզրափակիչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանությունից հետո: «Շտուտգարտից» ու «Բայերից» բացի, ուղեգիր են նվաճել նաև «Սարբրյուկենը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Հերտան», «Սանկտ Պաուլին», «Կայզերսլաուտերնն» ու «Ֆորտունա Դյուսելդորֆը»: 

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բայեր Լևերկուզեն» - «Պադերբորն»՝ 3-1

Վիկտոր Բոնիֆասե, 12, Էզեկել Պալասիոս, 28, Պատրիկ Շիկ, 87 - Սեբաստյան Կլաաս, 83

«Շտուտգարտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2-0

Սերու Գիրասի, 55, Սիլաս, 77

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա