Logo

Գերմանիայի գավաթ. «Բավարիան» դրամատիկ հաղթանակով 1/16 եզրափակիչում է

00:37 / 28.08.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան» դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։

Մյունխենյան գրանդը 1/32 եզրափակիչում 3-2 հաշվով դրամատիկ հաղթանակ է տարել Երրորդ լիգան ներկայացնող «Վեհենի» դեմ խաղում։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողն իր թիմի հաղթական գնդակը խփել է ավելացված չորրորդ րոպեին։

2-2 հաշվի ժամանակ Քեյնը նաև վրիպել է 11-մետրանոցից։

«Բավարիան» իր հաջորդ մրցակցին կիմանա օգոստոսի 31-ին կայանալիք վիճակահանության արդյունքում։

Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Վեհեն» - «Բավարիա»` 2-3

Ֆաթիհ Կայա, 64, 70 - Հարի Քեյն, 16, 90+4, Մայքլ Օլիսե, 51

Չիրացված 11-մետրանոց` Հարի Քեյն, 76 («Բավարիա»)

*Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ