Logo

Գերմանիայի գավաթ. «Բավարիան» ավելացված ժամանակում գոլ բաց թողեց և պարտվեց

00:48 / 05.04.2023Ֆուտբոլ
Բավարիա-Ֆրայբուրգ

Մյունխենի «Բավարիան» դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից: Քառորդ եզրափակիչում Գերմանիայի չեմպիոնն ընդունեց «Ֆրայբուրգին» և պարտվեց 1-2 հաշվով:

«Բավարիայի» կազմում 19-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն: Ընդամենը 8 րոպե անց հյուրերից պատասխան գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Նիկոլաս Հոֆլերը: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Ֆրայբուրգին» հաղթանակ պարգևեց գերմանացի հարձակվող Լուկաս Հոլերը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը:

Սա «Բավարիայի» առաջին պարտությունն է Թոմաս Տուխելի գլխավորությամբ:

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 1-2 (տեսանյութ)

Դայո Ուպամեկանո, 19 - Նիկոլաս Հոֆլեր, 27, Լուկաս Հոլեր, 90+5 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա