Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:
Եվրոպա լիգայի գործող գավաթակիրը քառորդ եզրափակիչում ընդունեց «Ունիոն Բեռլինին» և հաղթեց 2-0 հաշվով: «Այնտրախտի» կազմում մեկ րոպեում դուբլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին:
Գերմանիայի գավաթ կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Ունիոն Բեռլին»՝ 2-0 (տեսանյութ)
Ռանդալ Կոլո Մուանի, 11, 12