Logo

Գերմանիայում ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել ամբողջությամբ մերկ

18:04 / 03.05.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի Հերնե քաղաքում արտասովոր ֆուտբոլային հանդիպում է կայացել, հայտնում է Bild-ը:

11 մերկ ֆուտբոլիստից բաղկացած NACKTional թիմը (9 տղամարդ, 2 կին) մրցել է Pottoriginale All Stars-ի հետ:

Նման քայլով կազմակերպիչները բողոքի ձայն են բարձրացրել ֆուտբոլի առևտրայնացման դեմ։ Արշավն ուղղված է եղել ՈւԵՖԱ-ի և Գերմանիայի ֆուտբոլային միության քաղաքականությանը:

Հանդիպմանը ներկ է եղել շուրջ 1000 երկրպագու:

Հիշեցնենք, որ Գերմանիայում նման հանդիպում կայացել է նաև 2015 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա