Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League A 5 տուր
14 Նոյեմբեր 2020 - 23:45
3
Գերմանիա
Ուկրաինա
0 - 1 - 11`
1 - 1 - 22`
2 - 1 - 33`
3 - 1 - 64`
Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում Գերմանիայի և Ուկրաինայի հավաքականների միջև հանդիպման անցկացումը վտանգի տակ է: Դրա պատճառն ուկրաինացիների ճամբարում կորոնավիրուսով վարակման 5 դեպքերի ի հայտ գալն է:
Դրական պատասխաններ են տվել 4 ֆուտբոլիստների (Անդրեյ Յարմոլենկո, Վիկտոր Ցիգանկով, Վիկտոր Կովալենկո ու Սերգեյ Սիդորչուկ), ինչպես նաև մարզիչ Վադիմ Կոմարդինի հանձնած թեստերը:
Գերմանիա – Ուկրաինա մրցավեճը պետք է կայանա Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում: SID-ի տեղեկություններով՝ հանդիպման անցկացման վերաբերյալ վաղը որոշում կկայացնեն տեղական առողջապահական համակարգի ներկայացուցիչները և ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաները:
ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ խաղը կարող է կայանալ, եթե թիմի տրամադրության տակ կան 1 դարպասապահ ու 12՝ մյուս խաղային դիրքերի ֆուտբոլիստներ:
Հայտնի են դարձել ԵՎՐՈ 2020-ի խմբերի բոլոր մասնակիցները

