Logo

Գերմանիա - Շոտլանդիա հանդիպման ռեկորդները

14:07 / 15.06.2024Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի բացման խաղում  Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականները երեք ռեկորդ են գրանցել։

Gracenote Live-ը հայտնում է, որ սա Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին հանդիպումն է, որի ընթացքում գրանցվել է ինքնագոլ, գոլ 11-մետրանոցից, ինչև նաև կարմի քարտ։

Հանդիպմանը 11-մետրանոցից աչքի է ընկել Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցը։ Բունդեսթիմի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը գրավել է սեփական դարպասը, իսկ շոտլանդացիների ֆուտբոլիստ Ռայան Պորտեուսը հեռացվել է դաշտից։

Բացի այդ, Squawka Football-ը գրում է, որ Գերմանիայի հավաքականը Եվրո-ների բացման խաղերում տարել է ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչև այս ամենախոշոր հաղթանակը Եվրո-2020-ին գրանցել էր Իտալիայի հավաքականը` 3-0 հաշվով առավելության հասնելով Թուրքիայի թիմի նկատմամբ։

Գերմանիա - Շոտլանդիա հանդիպումը նաև դարձել է Եվրոպայի առաջնությունների ամենագոլառատ բացման խաղը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի բացման խաղում Գերմանիայի հավաքականը Շոտլանդիային հաղթել է 5-1 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա