Logo

Գերմանական ակումբը չի գնի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի տրանսֆերը

19:58 / 12.05.2024Ֆուտբոլ
null

Դոնի վան դե Բեկը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է` Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որի կազմում հոլանդացի ֆուտբոլիստը խաղում է վարձավճարով, չի գնի նրա տրանսֆերային ամբողջական իրավունքը։

Կողմերի վարձակալական պայմանագրում առկա է նաև գնման հատուկ իրավունք։ Գերմանական ակումբը չի օգտվելու այդ կետից և 13 միլիոն եվրոյով չի գնի 27-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։

Վան դե Բեկի գործակալը բացառել է, որ իր հաճախորդը կվերադառնա նախկին ակումբ` Ամստերդամի «Այաքս»։ Գործակալը ֆուտբոլիստից պահանջ է ստացել ակումբ փնտրել Իսպայիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։

Դոնի վան դե Բեկը 2020 թ. ամռանը 39 միլիոն եվրոյով «Այաքսից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում 62 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։ Կիսապաշտպանն «Այնտրախտի» կազմում  մասնակցել է ընդամենը 8 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա