Logo

Գերմանական ակումբի ներկայացուցիչ. «Ռոնալդուի ծառայություններն առաջարկել են նույնիսկ մեզ»

20:04 / 21.12.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» տնօրենների խորհրդի անդամ Ակսել Հելմանը հայտարարել է, որ գերմանական ակումբին առաջարկվել է պայմանագիր կնքել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալ է:

«Ռոնալդուի ծառայություններն առաջարկել են նույնիսկ մեզ»,- հայտնել է Հելմանը DAZN-ին:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նրա ծառայություններն առաջարկվել է բոլորին, որոնք խաղում են Չեմպիոնների լիգայում»,- նշել է գերմանական ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Հոլցերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2,5 տարվա պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» հետ և 200 միլիոն եվրո աշխատավարձով կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ