Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գերամ Էլոյանը (13-6) Սարդինիայում անցկացրած տիտղոսային մենամարտում պարտվել է իտալացի Ֆրանչեսկո Դա Ռոսային (12-0):
Անպարտելի բռնցքամարտիկ Դա Ռոսան 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով է հաղթել Էլոյանին, որը կորցրել է EBU Silver գոտին:
Հիշեցնենք, որ այս գոտին հայ բռնցքամարտիկը նվաճել էր մայիսին` հաղթելով իսպանացի Ջորդան Կամաչոյին (11-1):


