«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր ստադիոնի նախագիծը: Այն տեղավորելու է 100 000 հանդիսական:
Ստադիոնի կառուցման համար անգլիական գրանդը կծախսի 2 միլիարդ ֆունտ: Այդ նախագծով Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կունենա տարեկան 7,3 միլիարդ ֆունտ եկամուտ, կստեղծվի 92 հազար աշխատատեղ և կկառուցվի 17 հազար տուն:
Ճարտարապետ լորդ Նորման Ֆոսթերը հայտարարել է, որ ստադիոնը կկառուցվի 5 տարում: