Logo

Գերհարձակվողական ոճի մարզիչը 2 տարի անց վերադարձավ աշխատանքի

15:16 / 01.10.2023Բասկետբոլ
null

NBA-ի կրկնակի լավագույն մարզիչ ճանաչված Մայք Դ՛Անտոնին միացել է «Նյու Օրլեանում» Ուիլի Գրինի շտաբին: Նա կկատարի խորհրդականի պարտականություն:

Ամերիկացի մասնագետը վերջին անգամ գլխավոր մարզիչ է աշխատել 2019-20 մրցաշրջանում, երբ նրա «Հյուսթոնը» փեյ-օֆֆում պարտվեց ապագա չեմպիոն «Լեյքերսին»:

Հաջորդ տարի Մայքը ընդգրկված էր «Բրուքլին Նեթսի» մարզչական շտաբում: Իսկ դրանից հետո դադարեցրել էր մարզչական գործունեությունը:

Դ՛Անտոնին հայտնի է գերհարձակողական, արագ և արդյունավետ բասկետբոլ դավանելով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա