«Ջենոան» գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է Ջենարո Գատուզոյի թեկնածությունը՝ հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Հաղորդվում է, որ ակումբը կապ է հաստատել Գատուզոյի հետ՝ հասկանալու իտալացի մասնագետի՝ թիմի ղեկը ստանձնելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ Գատուզոյի գլխավորած վերջին ակումբը եղել է «Ֆիորենտինան», որի ղեկն ստանձնել է 2021 թվականի մայիսի վերջին և թիմից հեռացել է հունիսին ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Հունվարին «Ջենոան» աշխատանքից ազատեց ուկրաինացի մասնագետ Անդրեյ Շևչենկոյին նշանակումից երկու ամիս անց։
Շևչենկոն «Ջենոան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2024 թվականը։ Շևչենկոյի գլխավորությամբ «Ջենոան» 9 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում, որոնցում 3 ոչ-ոքի է խաղացել և 6 պարտություն կրել։