Logo

Գենադի Օռլովը՝ «Արարատ-73»-ի ու «Ֆասթ սպորտի»-ի հեռուստակամուրջի մասին

19:31 / 06.11.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի հանրահայտ մեկնաբան և լրագրող Գենադի Օռլովը պատմել է, թե ինչպես է «Ֆասթ սպորտի»-ի եթերում մասնակցել հեռուստակամուրջի, որը նվիրված է եղել լեգենդար «Արարատ-73»-ի ոսկե դուբլին, հայտնում է Sport24-ը:

«Նախորդ շաբաթ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն ինձ հրավիրեց մասնակցելու հեռուստակամուրջի, որն անցնում էր Երևանի, Լոս Անջելեսի և Մոսկվայի միջև: Մոսկվայում Նիկիտա Սիմոնյանն էր, Ալեքսանդր Միրզոյանը և ես, Լոս Անջելեսում էին Լևոն Իշտոյանը, Արմեն Սարգսյանը, իսկ Երևանում՝ Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Հարությունյանը, Սամվել Պետրոսյանը և Էդուարդ Մարկարովը:

Հաղորդումը պատրաստել էր սպորտի ազգային հեռարձակող միակ հեռուստաալիքը: Հանդիպումն անցավ անչափ ջերմ մթնոլորտում: Կազմակերպիչները ԽՍՀՄ գավաթի կրկնօրինակն էին պատրաստել, որը նվիրեցին Նիկիտա Սիմոնյանին, իսկ Էդուարդ Մարկարովին շնորհվեց «Ոսկե խաղակոշիկ», քանի որ նա 74-75 մրցաշրջանում Չեմպիոնների գավաթի խաղարկությունում Մյունխենի «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերի հետ միասին դարձել էր մրցաշարի լավագույն ռմբարկու»,- ասել է հանրահայտ մեկնաբանը:

Հիշեցնենք, որ 1973-ին «Արարատը» նվաճել էր ԽՍՀՄ չեմպիոնի կոչումն ու գավաթը, երկու տարի անց երևանյան ակումբը ևս մեկ անգամ էր տիրացել գավաթին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա