Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սեմյոն Դանիլյանցը մենասահքի կարճ ծրագրում հաղթահարեց որակավորման փուլը:
Դանիլյանցը 69,26 միավորով գրավեց 19-րդ տեղը: Ազատ ծրագրին կմասնակցեն 24 լավագույնները:
Որակավորման փուլին մասնակցում էր 34 գեղասահորդ:


