ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում կայացել է Bellator 250-ի մրցաշարը։ Շոուի գլխավոր իրադարձությունը դարձել է միջին քաշային կարգում նախկին չեմպիոն հայազգի Գեղարդ Մուսասիի ու կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Դուգլաս Լիմայի հանդիպումը։
Մենամարտի խաղասեղանին էր դրված միջին քաշային կարգում թափուր մնացած չեմպիոնական տիտղոսը։
5 ռաունդի արդյունքում Մուսասին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ (48-47, 49-46, 49-46)։
Մարտիկը վերադարձրել է տիտղոսը, որը 16 ամիս առաջ զիջել էր Ռաֆայել Լովատոյին, որը հիվանդության պատճառով ավարտել էր պրոֆեսիոնալ կարիերան։
35-ամյա Մուսասին տարավ կարիերայի 47-րդ հաղթանակը։ Նա պարտվել է 7 մենամարտում։ Իսկ 32-ամյա Լիման կրեց առաջին պարտությունը վերջին 2 տարում ու 8-րդը կարիերայում։
Գեղարդ Մուսասին՝ չեմպիոն դառնալուց հետո. «Այս հաղթանակը նվիրում եմ իմ ժողովուրդին»
#AndNew | @Mousasi_MMA gets the W in tonight’s main event bout and comes away with the world middleweight title.#Bellator250 pic.twitter.com/dPQKOknZU8
— BellatorMMA (@BellatorMMA) October 30, 2020

