Logo

Գեղարդ Մուսասին փետրվարին կմենամարտի՝ Bellator-ի չեմպիոնական գոտին պաշտպանելու համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.12.2021ՍՊՈՐՏ
Screenshot 1 29 - Գեղարդ Մուսասին փետրվարին կմենամարտի՝ Bellator-ի չեմպիոնական գոտին պաշտպանելու համար

Միջին քաշային կարգում Bellator-ի գոտեկիր Գեղարդ Մուսասին(48-7-2 ММА, 6-1 BММА) իր հաջորդ մենամարտը կանցկացնի մրցանակի հավակնորդ Օսթին Վանդերֆորդի(11-0 ММА, 5-0 BММА) հետ՝ հաղորդում է MMA Junkie-ն:

Մենամարտը կկայանա 2022 թվականի փետրվարի 25-ին Դուբլինում:

31-ամյա Վանդերֆորդը գոտու գլխավոր հավակնորդն է դարձել մայիսին տոնած հաղթանակից հետո: Այդ հաղթանակն Օսթինի համար 5-րդն էր անընդմեջ 2019 թվականին Bellator-ում նորամուտը նշելուց հետո: Մարտիկն իր պրոֆեսիոնալ կարիերայում պարտություն չի կրել:

36-ամյա Մուսասին տիտղոսը պաշտպանել է այս տարվա օգոստոսին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով Ջոն Սոլթերին երրորդ ռաունդում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա