Logo

Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League-ի հետ

13:25 / 12.12.2024Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն, Նիդերլանդները ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League փրոմոուշենի հետ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ գարնանը Մուսասին Պրոֆեսիոնալ մարտիկների լիգային (PFL) մեղադրել էր պայմանագրի պայմանները չկատարելու մեջ, իսկ ավելի ուշ PFL-ն խզել էր նրա հետ պայմանագիրը:

MMA-ում իր նախորդ մենամարտում Մուսասին մրցավարների որոշմամբ պարտվել էր Ֆաբիան Էդվարդսին: Գեղարդը կարիերայի ընթացքում 49 հաղթանակ է տարել և 9 պարտություն կրել, հանդես է եկել նաև UFC-ում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա