
տուր
01 Հունվար 1970 - 12:37
- 
«Նեմանի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանի՝ «Ռուխի» դարպասը խփած գոլը լավագույնն է ճանաչվել Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում մայիս ամսվա կտրվածքով: Այս մասին հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Լավագույնը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում: «Նեման» – «Ռուխ» հանդիպումը կայացել է 8-րդ տուրի շրջանակում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 4-2 հաշվով: Հայաստանի հավաքականի թեկնածուն դարձել է դուբլի հեղինակ, առավել տպավորիչ է ստացվել նրա խփած առաջին գնդակը:
Հավելենք, որ Ղադիմյանը Բելառուսի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 մրցավեճի, խփել 7 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: Նա մրցաշարի 2 լավագույն ռմբարկուներից մեկն է:
Ռուսական մի քանի ակումբներ հետաքրքրված են Ղադիմյանի ծառայություններով

