Իսպանիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ստացել է Golden Boy մրցանակը, որը տրվում է Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին իտալական Tuttosport ամսագրի կողմից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մրցանակին հավակնում էին նաև Ջուդ Բելինգեմը, Կարիմ Ադեյեմին (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգան («Ռեալ»), Պեդրին, Անսու Ֆատին (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Անտոնիո Սիլվան («Բենֆիկա»), Ֆաբիու Կարվալյուն («Լիվերպուլ»), Վիլֆրեդ Նյոնտոն («Լիդս»), Յոշկո Գվարդիոլը («Լայպցիգ»), Ջամալ Մուսիալան, Մատիս Տելը, Ռայան Գրավենբերխը (բոլորը՝ «Բավարիա»), Ֆաբիո Միրետին («Յուվենտուս»), Նիկո Գոնսալեսը («Վալենսիա»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Ջորջիո Սկալվինին («Ատալանտա»), Նիկոլա Զալևսկին («Ռոմա»), Բենյամին Շեշկոն («Զալցբուրգ») և Իյենոմա Դեսթինի Ուդոջին («Ուդինեզե»):
Նախորդ տարի մրցանակը ստացել էր Գավի ակումբակից Պեդրին։
Հիշեցնենք, որ 18-ամյա Գավին հոկտեմբերի 17-ին նաև France Football-ի վարկածով էր ճանաչվել 2022 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և արժանացել COPA մրցանակին: