Logo

Գավին մեկ տարի անց վերադարձավ «Բարսելոնայի» հայտացուցակ

15:37 / 20.10.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին մեկ տարի անց վերադարձավ կատալոնական «Բարսելոնայի» հայտացուցակ:

20-ամյա ֆուտբոլիստը հայտավորված է անդալուզական «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի տնային խաղին: 

Հիշեցնենք, որ Գավին նախորդ մրցաշրջանում ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և վիրահատության ենթարկվել:

Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի հայտացուցակ է վերադարձել նաև Իսպանիայի հավաքականի ևս մեկ կիսապաշտպան` Դանի Օլմոն:

«Բարսելոնա» - «Սևիլիա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ