Փարիզում Շատլե թատրոնում ընթացող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում հայտնի դարձավ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։ Ռայմոն Կոպայի անվան մրցանակին արժանացավ կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի կիսապաշտպան Գավին։
Մրցանակին հավակնում էին նաեւ Կարիմ Ադեյեմին (Գերմանիա, «Զալցբուրգ» / «Բորուսիա Դորտմունդ»), Ջուդ Բելինգեմը (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգան (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»), Ռայան Գրավենբերխը (Նիդեռլանդներ, «Այաքս» / «Բավարիա»), Յոշկո Գվարդիոլը (Խորվաթիա, «Լայպցիգ»), Նունու Մենդեշը (Պորտուգալիա, «Սպորտինգ» / ՊՍԺ), Ջամալ Մուսիալան (Գերմանիա, «Բավարիա»), Բուկայո Սական (Անգլիա, «Արսենալ»), Ֆլորիան Վիրցը (Գերմանիա, «Բայեր Լևերկուզեն»):
Գավին կատալոնական ակումբի գլխավոր թիմում ելույթ է ունենում 2021 թվականից ու նախորդ մրցաշրջանում անցկացրած 48 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 6 ասիստ:
Կիսապաշտպանն Իսպանիայի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի հոկտեմբերի 6-ին, մասնակցել 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը ցուցադրվում է «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: