«Բարսելոնայի» Ֆուտբոլիստ Գավին խուսափել է գլխի լուրջ վնասվածքից, տեղեկացնում է «Կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը:
Լա լիգայի 22-րդ տուրի «Բարսելոնա» - «Ալավես» հանդիպման մեկնարկում Գավին բախվել էր «Ալավեսի» պաշտպան Թոմաս Կոնեչնիին: Ֆուտբոլիստները չէին կարողացել շարունակել հանդիպումը:
Գավին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Կոնեչնին դեռ պետք է լրացուցիչ բուժզննում անցնի: