Logo

Գավին ու «Բարսելոնան» նոր պայմանագիր են կնքել

18:07 / 31.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել թիմի կիսապաշտպան Գավիի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

20-ամյա ֆուտբոլիստն ակումբում կմնա մինչև 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Անդալուզցին 2015 թվականին «Լա Մասիա» է տեղափոխվել «Բետիսի» երիտասարդական համակարգից, իսկ «Բլաուգրանայի» հիմնական թիմում նորամուտը նշել է 2022 թվականին:

Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 131 խաղ, որոնցում աչքի է ընկել 9 գոլով ու 17 ասիստով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա