Logo

Ինչու «Բարսելոնան» դուրս չեկավ ՉԼ եզրափակիչ՝ ըստ Գավիի

14:08 / 04.06.2025• Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարծում է, որ իր թիմին փորձի պակասը խանգարեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու հարցում: 

«Կարևոր պահերին մեզ չէր հերիքում փորձը: Մանրուքներն են որոշիչ դառնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու հարցում:

Մենք շատ գոլեր էինք բաց թողնում: Այո՛, նաև շատ էինք խփում, բայց դա բավարար չէր եզրափակիչ հասնելու համար»,-Գավիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն: 

Գավին նաև պատմել է, որ իր հետ ցանկացել է պայմանագիր կնքել Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն.

«ՊՍԺ-ն ուզում էր ձեռք բերել ինձ, սակայն ես անմիջապես մերժեցի: Ես հանգիստ եմ այստեղ ու ուզում եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ