«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մենիսկի վնասվածքի պատճառով կբացակայի 4-5 ամիս, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 23-ին ենթարկվել է աթրոսկոպիկ վիրահատական միջամտության։ Բժիշկները կարել են նրա մենիսկը` այն պահպանելու համար։
21-ամյա ֆուտբոլիստն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա։ Նա 2025/26 մրցաշրջանում 2 խաղում կատարել է 1 ասիստ։
MEDICAL NEWS
— FC Barcelona (@FCBarcelona) September 23, 2025
First team player Pablo Páez Gavira 'Gavi' has had an arthroscopy to resolve a medial meniscus injury, which was sutured to preserve the meniscus. Recovery time is estimated at around 4-5 months. pic.twitter.com/IvLzWYR7jC

