Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում մասնակցում է Մարոկկոյի դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը:
Opta-ի հաղորդմամբ՝ Գավին դարձավ Մունդիալների փլեյ-օֆֆին մասնակցած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Իսպանացին Մարոկկոյի դեմ հանդիպմանը մասնակցում է 18 տարեկան 123 օրականում:
ԱԱ-ի փլեյ-օֆֆում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը բրազիլացի Պելեն է: Աշխարհի եռակի չեմպիոնն ԱԱ-1958-ի փլեյ-օֆֆին մասնակցել է 17 տարեկան 249 օրականում:
Մարոկկո - Իսպանիա խաղում ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը դեռ չի բացվել:


