Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»։
«Բլաուգրանայի» գոլերը խփեցին Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գավին ու Լամին Յամալը։
20-ամյա Գավին կատալոնական ակումբում նախորդ գոլը խփել էր 2023թ. սեպտեմբերի 19-ին, երբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գրավել էր բելգիական «Անտվերպենի» դարպասը։ Նա 2023թ. նոյեմբերից ապաքինվում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից և խաղադաշտ է վերադարձել միայն նախորդ տարվա հոկտեմբերին։
«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունվարի 12-ին տիտղոսը կվիճարկի «Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա» դիմակայության հաղթողի հետ։ Կիսաեզրափակիչի երկրորդ խաղը կկայանա հունվարի 9-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»` 0-2 (տեսանյութ)
Գավի, 17, Լամին Յամալ, 52